«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ թիմի հետաքրքրության մասին։
«Իհարկե, մենք հետաքրքրված ենք Մբապեով, մենք կույր չենք։ Նա մեզ դուր է գալիս, եթե դու չես սիրում Մբապեին, ուրեմն պետք է ինքդ քեզ հարց տաս այս առումով։
Սակայն մենք չենք կարող մասնակցել այս մրցավազքին։ Պետք է ներգրավվեն այլ ակումբներ, բայց դա նորմալ է: Նա հիանալի խաղացող է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» մոտ է Մբապեին ձեռք բերելուն։ Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագիր կկնքի այս ամառ։ «Ռեալն» արդեն բանավոր համաձայնության է եկել Մբապեի հետ 5 տարվա պայմանագրի շուրջ։