«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ամփոփել է Անգլիայի առաջնության նախավերջին՝ 37-րդ տուրում «Նյուքասլից» կրած պարտությունը (0:2).
«Մրցակիցն արժանի էր հաղթանակի և մեզնից լավն էր։ Նրանք շատ ավելի լավ տեսք ունեին, իսկ մենք վատ էինք խաղում գնդակով:
Աներևակայելի հիասթափեցնող է, որ «Նյուքասլը» մեզանից 10 անգամ ավելի լավն էր, և մեր խաղամակարդակը հեռու էր այն մակարդակից, որը պետք է դրսևորեինք, եթե ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում:
Ես այնքան տխուր եմ. սա ցավալի արդյունք է։ Ամեն ինչ մեր ձեռքերում էր, բայց այս խաղում ամեն ինչ սխալ ստացվեց»,- Արտետայի խոսքերն է մեջբերում BBC-ն: