«Արսենալի» կիսապաշտպան Մոհամեդ Էլ-Նենին խոսել է ԱՊԼ լավագույն քառյակում հայտնվելու մասին։
«Իհարկե, վստահ եմ, որ կհայտնվենք ԱՊԼ թոփ-4-ում․ դա դեռ մեր ձեռքերում է։ Ուրիշ ոչ ոք չի վերահսկում այս իրավիճակը։ Ամեն ինչ մեզնից է կախված ու, իհարկե, կպայքարենք։
«Արսենալը» ուժեղ թիմ է, ԱՊԼ-ի ցանկացած մրցակից ուժեղ է։ Իհարկե, «Նյուքասլի» դեմ խաղում դժվար կլինի։ Ոչինչ չէր փոխվի, եթե այլ թիմ լիներ մեր մրցակիցը, որովհետև ԱՊԼ-ի ցանկացած թիմ լավն է։ Երկու խաղ ունենք առջևում, ու եթե հաղթենք, ապա առաջին քառյակում կլինենք։ Պետք չէ հույս դնել այլոց արդյունքների վրա»,- Էլ-Նենիի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։