«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն հարցին, թե առաջիկա մրցաշրջաններում ակումբը կարո՞ղ է մրցել «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» հետ։
«Հավանաբար հնարավոր չէ: Նրանք բարելավում են իրենց կազմը յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանում, մինչդեռ մենք կորցնում ենք առանցքային խաղացողներին:
Իհարկե, մենք կորցնում ենք Տոնի Ռուդիգերին, կորցնում ենք Անդրեաս Քրիստենսենին։ Այնպես որ, դժվար է, և մենք արդեն խնդիրներ ունենք բացերը փակելու հարցում»,-մեջբերում է Տուխելի խոսքերը Mirror-ը։
«Չելսին» այժմ 70 միավորով երրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում և այլևս չի պայքարում Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար: «Մանչեսթեր Սիթին» 90 միավորով գլխավորում է աղյուսակը։ «Լիվերպուլը» 86 միավորով երկրորդ տեղում է, սակայն թիմը մեկ խաղ պակաս ունի։