«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը մայիսի 16-ին կժամանի Անգլիա՝ պաշտոնապես գլխավորելու «Մանչեսթեր Յունայթեդը», հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդացին թիմը կգլխավորի «Քրիսթալ Փելասի» դեմ 2021/22 մրցաշրջանի վերջին տուրի խաղում։
Հիշեցնենք, որ Տեն Հագի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված կլինի մինչև 2025 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
«Քրիսթալ Փելաս»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մայիսի 22-ին։