«Բրենտֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է Չեմպիոնների լիգայում խաղալու ցանկության մասին։
«Ես նորից կխաղայի Չեմպիոնների լիգայում, նման մրցաշարին մասնակցելը չափազանց դրական էմոցիաներ է տալիս։
Ես կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ ունեմ, սակայն վերջնական որոշում կայացնելուց առաջ ուշադիր կկշռեմ դրական ու բացասական կողմերը։ Չեմպիոնների լիգայում թիմի մասնակցությունը ծանրակշիռ, բայց ամենևին էլ պարտադիր փաստարկ չէ»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում Viaplay-ն։
Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ 30-ամյա կիսապաշտպանով հետաքրքրված են «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Դանիացու ներկայիս ակումբը ևս հետաքրքրված է ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգմամբ։