«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը, ով մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, ասել է, որ կարող էր մնալ և երկարաձգել պայմանագիրը լոնդոնցիների հետ՝ չնայած ակումբի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին։
«Չեմ ուզում մանրամասնել։ Շանս կար, բայց խնդիրը պատժամիջոցները չեն։ Խոսքը վերաբերում է ոչ միայն մեկ կողմին, այլ երկու կողմերին: «Չելսին» հիանալի էր ինձ համար, և ես հիանալի էի «Չելսիի» համար: Ես շատ, շատ շնորհակալ եմ։ Ես, իմ ընտանիքը, ես այստեղ եմ մեծացել։ Իմ երեխաներն այստեղ են ծնվել: Լոնդոնը և «Չելսին» միշտ առանձնահատուկ կլինեն ինձ համար։
Անցել է հինգ տարի՝ սովորականի պես վերելքներով ու վայրէջքներով: Շատ դրական կողմեր կային, բայց դրա համար էլ ավելի եմ տխրում, որովհետև ուզում էի, որ ավարտն այլ լիներ»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում Football London-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուդիգերը Մադրիդի «Ռեալ» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։