«Ման Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Լիվերպուլին» 0-4 հաշվով պարտություն է մաղթել։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։
Մերսիսայդցիները մայիսի 17-ին հանդիպելու են «Սաութհեմփթոնին»։
-Ուզո՞ւմ եք ինչ-որ բան ասել «Սաութհեմփթոնին»։
-Հաղթեք «Լիվերպուլին» 4-0: Մենք վերջին տուրում մեծ առավելություն ունենք․ խաղում ենք տանը, և ամեն ինչ մեր ձեռքերում եմ։ Մեզ պետք չէ նայել մյուս ակումբներին, միայն՝ մեզ։ Պիտի ողջ ուժերը տանք հաջողության համար։ Եվ, հաշվի առնելով մեր մրցակցի մակարդակը, արդարացի է, որ տիտղոսի ճակատագիրը որոշվում է վերջին տուրում։ Երկու թիմն էլ շատ լավն է։