«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի՝ Անգլիայի Գավաթի եզրափակչում ունեցած ելույթի և «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (0:0, 6:5՝ 11մ․)։
«Այն,․ ինչ մենք արեցինք, միանգամայն անհավանական է։ Սա, երևի, 60-րդ խաղն էր այս բարդ մրցաշրջանում։ Նման ելույթն իսկապես մասշտաբային է։ Անկասկած, ես պետք է արժանին մատուցեմ «Չելսիին»։ Ի՜նչ խաղ ցուցադրեց այդ թիմը։ Մենք բոլորս գիտենք, որ 11-մետրանոց հարվածաշարը վիճակախաղ է։ Բայց մենք նորից կարողացանք հաղթել այն։
Մանեի՝ 11 մետրանոցից վրիպումը 50%-ով իմ մեղքն էր, քանի որ ես պետք է ֆուտբոլիստներին թույլ տայի անել այն, ինչ նրանք ճիշտ են համարում, բայց ես Սադիոյին ասացի․ «Չելսիի» դարպասապահը հաստատ գիտի քեզ, այնպես որ ամեն ինչ հակառակն արա»։ Իմ կյանքում նման բաներ հաճախ են լինում։ Ավելի լավ է լռեմ»,- ասել է Կլոպը։
























































