«Լիվերպուլի» 29-ամյա բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերը խոսել է մերսիսայդցիների` Անգլիայի գավաթի եզրափակչում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (0-0, 6-5` 11 մ.):
«Անհավանական է: Մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք: Ցավում եմ, որ չկարողացանք գոլ խփել հիմնական ժամանակում: Սա իսկական պայքար էր, մենք կակրողացանք զրոյի վրա խաղալ, իսկ հետո տղաները հիանալի դրսևորեցին իրենց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում: Ես և Մենդին հիանալի սեյվեր կատարեցինք: Ես չէի կարող դա անել առանց թիմակիցներիս օգնության, նրանք լավ են աշխատում և թեթևացնում են իմ խնդիրը:
«Չելսին» իսկապես լավ հանդես եկավ, բայց մենք արժանի էինք այս հաղթանակին: Կարող եմ սաել, որ սեյվ կատարեցի միայն այն պատճառով, որ մենք արժանի էինք այս արդյունքին: Սա մեզ ավելի մեծ վստահություն կտա Պրեմիեր-լիգայում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հիմա ֆանտաստիկ պահ է, մենք պարզապես պետք է վայելենք»,- Ալիսոնի խոսքերն է փոխանցում BBC-ն:
























































