«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն արձագանքել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի` անգլիական թիմ տեղափոխությանը։ Նորվեգացին «Սիթիին» կմիանա 2022 թվականի հուլիսի 1-ին:
«Նա հիանալի հարձակվող է: Հուսով եմ, որ Հոլանդը լավ կհարմարվի թիմում, քանի որ Պրեմիեր լիգայում խաղալը հեշտ չէ:
Նրան ամենալավն եմ մաղթում, քանի որ ես հիմա «Մանչեսթեր Սիթիի» երկրպագու եմ և հուսով եմ, որ նա շատ գոլեր կխփի»,- մեջբերում է Ագուերոյին Manchester Evening News-ը։
Այս մրցաշրջանում Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, նորվեգացին դորտմունդյան ակումբի կազմում անցկացրած 88 խաղում խփել է 85 գոլ։