Անգլիայի գավաթի եզրափակչի նախօրեին Թոմաս Տուխելը մամուլի ասուլիս է հրավիրել։ Մարզչին հարցրել են, թե արդյոք նա պաշտպանում է Խոսեպ Գվարդիոլայի տեսակետը «Լիվերպուլի» նկատմամբ բոլորի ընդհանուր համակրանքի վերաբերյալ: Տուխելը համաձայնվել է։
«Երբ նա աշխատում էր Բունդեսլիգայում, ամբողջ երկիրը երկրպագում էր Դորտմունդին: Հիմա նա աշխատում է «Լիվերպուլում», այնպիսի զգացողություն կա, որ այստեղ բոլորը սիրում են «Լիվերպուլը»։
Ես հաստատ «Լիվերպուլի» երկրպագու չեմ. ես կարող եմ հասկանալ, թե ինչու Գվարդիոլան ասաց դա։
Դուք կարող եք հասկանալ նրա զգացումը: Ընդհանուր առմամբ, ես կասեի, որ դժվար է վիճել այդ տեսակետի հետ»,- մեջբերում է Տուխելին Telegraph-ը։