«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել իր երիտասարդ տարիների ակումբում` «Ֆլումինենսեում»:
«Ֆլումինենսեն այն ակումբն է, որտեղ ես կցանկանայի ավարտել կարիերաս: Սա այն ակումբն է, որն ինձ համար դռներ բացեց դժվարին փուլից հետո և հավատաց ինձ, երբ ոչ ոք չէր մտածում, որ Տիագո Սիլվան դեռ հաջողակ կլինի որպես խաղացող»,- ասել է բրազիլացին The Telegraph-ին:
Սիլվան «Չելսի» է տեղափոխվել 2020 թվականին և կարողացել է «ազնվականների» հետ երեք տիտղոս նվաճել, այդ թվում՝ Չեմպիոնների լիգան 2021 թվականին։ Ֆուտբոլիստը երկարաձգել է պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, որի ավարտից հետո ցանկանում է վերադառնալ Բրազիլիա։
Այս մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։