Բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն, ով մշտական հիմունքներով տեղափոխվեց «Ասթոն Վիլա», լուրջ կորուստների գնաց հանուն այս տրանսֆերի` ֆինանսական տեսանկյունից։
Բրազիլացին համաձայնել է աշխատավարձի 70%-ից ավելի կրճատմանը, հայտնում է Sky Sports-ը: Պայմանագրի պայմաններով նա անգլիական ակումբում շաբաթական կվաստակի մոտ 146 հազար եվրո։
Իր նախորդ ակումբում՝ «Բարսելոնայում», 29-ամյա ֆուտբոլիստը ստանում էր 550 հազար եվրո՝ առանց հարկերի:
Կոուտինյոյի՝ «Ասթոն Վիլա» տեղափոխության մասին հայտարարվել էր մայիսի 12-ին։ Կողմերը պայմանագիր են կնքել չորս տարով։