«Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը հայտնվել է «Նյուքասլի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է TalkSPORT-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կաչաղակները» նոր դարպասապահ են փնտրում և այդ դիրքում տեսնում են դանիացի 35-ամյա ֆուտբոլիստին։
Շմեյխելը «Լեսթերում» հանդես է գալիս 2011 թվականից։ Ներկայումս ֆուտբոլիստն իր թիմի ավագն է։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 50 հանդիպումներում դարպասապահը բաց է թողել 77 գնդակ և 10 անգամ անառիկ է պահել դարպասը։
Շմեյխելի և «Լեսթերի» միջև պայմանագիրը կավարտվի հաջորդ մրցաշրջանի ավարտին։