Պեպ Գվարդիոլան այս տարի չի քննարկի «Մանչեսթեր Սիթիի» հետ նոր պայմանագիրը։
— Եթե ես երկարաձգեմ պայմանագիրը, ապա դա տեղի կունենա հաջորդ մրցաշրջանի վերջում։ Շատ տարիներ են անցել, հարկ կլինի գնահատել, թե ինչպես ենք թիմն ու ես միասին համագործակցում։ Ես կմնայի ևս 10 տարի, բայց ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչ իրավիճակ է լինելու։
— Ասում են, որ Չեմպիոնների լիգայում հաղթելը կարող է ազդել ապագայի վերաբերյալ ձեր որոշման վրա:
— Դա բացարձակապես ճիշտ չէ: Չեմպիոնների լիգայում մենք շատ լավ ենք հանդես գալիս։ Այո, մենք հիասթափված ենք, ցանկանում էինք խաղալ եզրափակչում, բայց Չեմպիոնների լիգայից դուրս մնալը չի ազդի իմ ապագայի վրա։ Այն, ինչի համար մենք եկել ենք «Մանչեսթեր Սիթի», արդեն արվել է,- մեջբերում է մարզչին Sky Sports-ը։
Գվարդիոլայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։