Անտոնիո Կոնտեն «Արսենալի» նկատմամբ 3-0 հաշվով հաղթանակից հետո քննադատել է Միկել Արտետային։
«Արսենալը» Պրեմիեր լիգայի խաղում 0-3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին»։ «Զինագործների» պաշտպան Հոլդինգը երկու դեղին քարտ ստացավ ութ րոպեում։ Իսկ 23-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որն իրացրեց Հարի Քեյնը։
Հանդիպումից հետո Արտետան ասել էր. «Ես վեց ամսով կորակազրկվեմ, եթե ասեմ այն, ինչ իրականում մտածում եմ։ Սա ամոթ է. այդպիսի գեղեցիկ հանդիպումը ոչնչացվեց»։
«Արտետան շատ լավ մարզիչ է, նա կարող է ապագայում նշանակալից մարզիչ դառնալ։ Բայց այդ վեց ամսվա ընթացքում ես հասկացա, որ նա չափազանց շատ է բողոքում: Նա նոր է սկսել աշխատել, և ես լսել եմ, որ նա չափազանց շատ է բողոքում: Կարծում եմ՝ նա պետք է կենտրոնանա իր թիմի վրա և չբողոքի։ Կարծում եմ՝ նա պետք է ավելի հանգիստ լինի ու փորձի շարունակել իր գործը, քանի որ շատ լավն է։
Կարմիր քարտը, իմ կարծիքով, ակնհայտ էր։ Մի մոռացեք «Լիվերպուլի» դեմ հանդիպումը. ես ոչինչ չեմ ասել Ֆաբինյոյի հետ կապված դրվագի մասին: Եթե ուզում ենք բողոքել, ապա յուրաքանչյուր հանդիպում մեզ հնարավորություն է տալիս խոսել մրցավարի, նրա որոշումների ու հետաձգված հանդիպումների մասին»,- ասել է «Տոտենհեմի» մարզիչը Sky Sports-ին։