«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ԱՊԼ-ի պաշտոնական էջը:
Պորտուգալացին առաջ է անցել Կևին դե Բրույնեից, Գաբրիել Ժեզուսից (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Լեանդրո Տրոսարից («Բրայթոն»), Տիագո Ալկանտարայից («Լիվերպուլ»), Սոն Հին Մինից («Տոտենհեմ»), Բրունո Գիմարայեշից («Նյուքասլ») և Նաթան Քոլինզից («Բարնլի»)։
Ապրիլին «կարմիր սատանաների» հարձակվողը չորս հանդիպում է անցկացրել առաջնությունում և դարձել հինգ գոլի հեղինակ, այդ թվում հեթ-տրիկ`«Նորվիչի» դարպասը։