Բրազիլիայի հավաքականի և «Միլանի» նախկին կիսապաշտպան Կական խոստովանել է, որ տպավորված է «Լիվերպուլի» խաղով, հաղորդում է Sky Sports-ը:
«Ես շատ եմ սիրում դիտել «Լիվերպուլի» հանդիպումները: Հիանալի է, երբ թիմը կարողանում է ամբողջ մրցաշրջանի ընթացքում կայուն ֆուտբոլ ցուցադրել:
Ինձ դուր է գալիս «Լիվերպուլի» խաղաոճը: Կլոպը չի վախենում փոփոխություններ կատարել, նոր բան փորձել: Սա շատ կարևոր փաստ է:
Բացի այդ, ուրախ եմ իմ հայրենակիցների համար: Ալիսոնը աշխարհի լավագույն դարպասապահն է, Ֆաբինյոն՝ լավագույն կիսապաշտպաններից մեկը: Ֆիրմինոն պարզապես անկասելի է հարձակման գծում. մեկ էլ այն տղան «Բարսելոնայից»:
Ինչպե՞ս էր նրա անունը…Սուարես: Ֆիրմինոն և Սուարեսը աշխարհի լավագույն հարձակվողներն են»,-հայտարարել է Կական:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է 73 միավոր՝ 22 միավորով առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից»: