«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Կևին դե Բրույնեն, որը պոկերի հեղինակ դարձավ «Վուլվզի» դեմ խաղում (5-1), ամփոփել է այն։
«Գերազանց խաղի սկիզբ էր թե՛ թիմի, թե՛ ինձ համար։ Կարծում եմ՝ հիանալի արտագնա խաղ անցկացրինք, այնպես որ շատ գոհ եմ թիմից։
Փորձում եմ լավագույնս հասկանալ իրավիճակը։ Եթե թիմս շարժվում է, ես փորձում եմ խաղացողներին գտնել փոխանցման համար։ Իմ կապը թիմակիցներիս հետ բացառիկ է, դրա համար էլ սիրում եմ նրանց հետ խաղալ»,- դե Բրույնեի խոսքերն է փոխանցում BBC-ն։