ԱՊԼ 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել է «Վուլվհերեմփթոնին»։ Այս պահին ընթանում է առաջին խաղակեսը և հյուրերը հաղթում են 3-1 հաշվով։ Գվարդիոլայի թիմի կազմում բոլոր գոլերը խփել է Կևին դե Բրույնեն։
Արդեն հանդիպման 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացում է Դե Բրույնեն։
Քիչ անց տանտերերի կազմում Դենդոքերը հավասարեցնում է հաշիվը լուսատախտակի վրա: Բայց րոպեներ անց Դե Բրույնեն նորից առաջ է մղում հյուրերին հաշվի մեջ՝ դառնալով դուբլի հեղինակ։
Իսկ քիչ անց բելգիացին դառնում է նաև հեթ-տրկի հեղինակ…
























































