«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին «Լիվերպուլին» անվանել է ամենաուժեղ մրցակիցը։
«Ապագայում դժվար կլինի գտնել թիմեր, որոնք կխաղան նույն մակարդակի վրա, ինչ ներկայիս «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:
Երկու թիմերն էլ տարբեր են խաղաոճերի առումով, բայց արդյունավետության առումով միանման են գործում:
Անկասկած, «Լիվերպուլը» լավագույն մրցակիցն է, ում երբևէ հանդիպել եմ»,- մեջբերում է կիսապաշտպանին մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը։