«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի՝ Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը.
«Հոլանդին ամենալավն եմ մաղթում «Սիթիում»: Մենք չէինք կարող մրցակցել նրանց հետ՝ ֆինանսական պատճառներով»,- Չավիի խոսքերն է փոխանցում Barca Universal-ը:
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» հայտարարել է, որ սկզբունքային համաձայնության է եկել Հոլանդի տեղափոխության շուրջ: Նորվեգացի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» կտեղափոխվի 2022 թվականի հուլիսի 1-ին և հաջորդ մրցաշրջանից հանդես կգա անգլիական թիմում: