Բրիտանական The Sun-ը, հղում անելով ակումբին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կենտրոնանալու է ազատ գործակալների ձեռքբերման վրա։
Նշվում է, որ դա պայմանավորված է ֆինանսական դժվարություններով։ «Մանչեսթեր Յունայթեդն» այս մրցաշրջանում լավ հանդես չի եկել ԱՊԼ-ում։
Թիմը չի մասնակցի Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը. դրա հետ է կապված մանկունիանցիների ֆինանսական վիճակի վատթարացումը։
Աղբյուրը նշում է, որ ակումբի տրանսֆերային բյուջեն կկազմի մոտ 120 մլն եվրո։ Ընդգծվում է, որ դա բավարար չի լինի թիմի լայնածավալ վերակազմավորման համար։ Ավելի վաղ Ռալֆ Ռանգնիկը հայտնել էր, որ մանկունիացիներին անհրաժեշտ է հրավիրել 8-10 խաղացողների՝ թիմը ուժեղացնելու համար։