ԱՊԼ 36-րդ տուրում «Չելսին» ընդունել էր «Վուլվզին» ու 2-2 ավարտեց հանդիպումը։
Նախ, 38-րդ րոպեին Լոֆտուս-Չիկը գրավեց մրցակցի դարպասը, բայց մրցավարը չարձանագրեց այն։ Ապա 56-րդ րոպեին մրցավարը 11մ նշանակեց հյուրերի դարպասին․ Լուկակուն անվրեպ իրացրեց հարվածը՝ բացելով հանդիպման հաշիվը։ Երկու րոպե անց նա դուբլ ձևակերպեց։
79-րդ րոպեին Տրինկան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հիմնական ժամանակին ավելացված 7-րդ րոպեին Քոուդին հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
Այս խաղից հետո լոնդոնցիները 67 միավորով 3-րդն են ԱՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ «Վուլվզը» 50 միավորով 8-րդն է։