Համաշխարհային ամառային ուսանողական խաղերը, որը պետք է անցկացվի Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Չենդու քաղաքում՝ հունիսի 26-ից հուլիսի 7-ը, կարող է կրկին հետաձգվել մեկ տարով: Այս մասին հաղորդել է South China Morning Post-ը:
Ունիվերսիադան, որը երկու տարին մեկ անցկացնում է համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիան (FISU), Չենդուում պետք է կազմակերպեր դեռևս 2021թ. օգոստոսին: Սակայն համաճարակի պատճառով այն հետաձգվեց մինչև 2022թ. հունիսի վերջ։
Պատասխանատու աղբյուրն ասել է, որ անձնակազմին հանձնարարվել է հանել միջոցառման ամբողջ գովազդը և դրա հետ կապված աշխատանքները կտրուկ դադարեցվել են:
Միջոցառման հետ կապված մեկ այլ աղբյուր հայտնում է, որ իրենց գործից ազատված են նաև կամավորականները:
Վերջին ամիսներին Չինաստանը պայքարում է կորոնավիրուսային վարակի նոր ալիքի դեմ, որն առաջացել է COVID-19-ի օմիկրոն տարբերակով: Երկրի բազմաթիվ քաղաքներում գրանցվել են հիվանդության նոր բռնկումներ, հատկապես՝ Շանհայում:
Պեկինը լուրջ հակահամաճարակային միջոցառումներ է ձեռնարկում վերջին շաբաթվա ընթացքում՝ կապված վարակվածների թվի աճի հետ: