Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրան տառապել է անքնություից և բավական հետաքրքիր ոճով է վերացրել այդ խնդիրը՝ դիմելով հիպնոսի օգնությանը, հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է , որ ֆուտբոլիստը հատկապես իրեն լավ չի զգացել հանդիպումներից առաջ: Բժիշկը 4 սեանսի ընթացքում լուծել է 24-ամյա ֆուտբոլիստի այդ խնդիրը:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Պերեյրան մասնակցել է 22 հանդիպման և դարձել 1 գոլի 3 գոլային փոխանցման հեղինակ: