Ծաղկաձորում երեկ ավարտվել է ծանրորդներիր ուսումնամարզական հերթական հավաքը: Հայաստանի հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ նախապատրաստվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 28-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մայիսի 3-ից նախապատրաստական մարզումները կշարունակվեն Աբովյանի մարզահանգրվանում:
Մարզիչները կառաջնորդվեն նախապես կազմած ծրագրով, ասել է թե՝ հիմնական ուշադրությունը կհատկացվի վարժությունների կատարման տեխնիկային: