«Մոնակոյի» հարձակվող Ժելսոն Մարտինշը որակազրկվել է անորոշ ժամկետով՝ խաղի ընթացքում մրցավարին հրելու համար: Այսպիսի որոշում է կայացրել Ֆրանսիայի առաջնության կարգապահական կոմիտեն:
Ֆուտբոլիստը խաղի ընթացքում 2 անգամ հրել է մրցավարին ու հեռացվել խաղադաշտից: Մարտինշին քննադատել է նույնիսկ «Մոնակոն», իսկ խաղացողը խաղից հետո ներողություն է խնդրել արարքի համար:
Getfootballnewsfrance-ի հաղորդմամբ, Մարտինշը կարող է որակազրկվել 6 ամսով: