«Բավարիան» սահմանեց թոփ-5 լիգաների նոր ռեկորդ՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն 10-րդ անգամ անընդմեջ։
Մյունխենյան ակումբը անընդմեջ տիտղոսների քանակով գերազանցել է «Յուվենտուսի» նվաճումը։ Թուրինցիները 9 անգամ անընդմեջ հաղթել են Ա Սերիայում։
Սակայն, եթե հաշվի առնենք եվրոպական բոլոր առաջնությունները, ապա դա ռեկորդ չէ։
Օրինակ, «Բավարիան» կրկնեց Երևանի «Փյունիկի» ցուցանիշը, որը 2001-2010 թ․թ․ 10 անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն։ Նմանատիպ ցուցանիշ ունեն նաև Թբիլիսիի «Դինամոն», հունգարական ՄՏԿ-ն, Մոլդովան ներկայացնող Շերիֆը, Բեռլինի «Դինամոն» (ԳԴՀ) և բուլղարական «Լուդոգորեցը»։
Ավելի լավ ցուցանիշ ունեն Զագրեբի «Դինամոն» (12), նորվեգական «Ռոսենբորգը» (13), ԲԱՏԷ-ն (13): Ռեկորդակիրներն այս ցուցանիշով լիտվական «Սկոնտոն» ու Ջիբրալթարը ներկայացնող «Լինքոլն» են՝ 14 անընդմեջ չեմպիոնություն։