Ֆորմուլա 1-ի գործող չեմպիոն, Red Bull-ի ավտոարշավոր Մաքս Ֆերստապենը խոսել է ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնի՝ «Չելսիի» համասեփականատեր դառնալու ցանկության մասին։
«Ես կարծում էի, որ նա «Արսենալի» երկրպագու է: Եթե նա մտադիր է գնել «Չելսին»՝ որպես «Արսենալի» երկրպագու, ապա դա բավականին հետաքրքիր է:
Ես ինքս աջակցում եմ ՊՍՎ-ին և երբեք չէի գնի «Այաքսը», — Ֆերստապենին է մեջբերում Racingnews365-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը և Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը կարող են դառնալ «Չելսի» ֆուտբոլային ակումբի համասեփականատերերը։ Մանրամասներն՝ այստեղ։