Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը և Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը կարող են դառնալ «Չելսի» ֆուտբոլային ակումբի համասեփականատերերը։
Այս մասին հայտնում է Sky News-ը։
Երկու մարզիկներն էլ համաձայնել են 10-ական միլիոն ֆունտ ստերլինգ ներդնել կոնսորցիումում, որը գլխավորում է «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ սըր Մարտին Բրոտոնը: Կողմերը բանակցում են արդեն մի քանի շաբաթ։
«Չելսին» վաճառքի է հանվել Ռոման Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվելուց հետո, ում այս թիմը պատկանում է 2003 թվականից։
«Լոս Անջելես Դոջերսի» համասեփականատեր Թոդ Բոլին, «Լիվերպուլի» նախկին նախագահ Մարտին Բրոութոնը և «Բոստոն Սելթիքսի» և «Ատալանտայի» սեփականատեր Սթիվ Պալյուկան ևս հավակնում են «Չելսին» գնելուն։