«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը վաճառքի է հանել Նյու Յորքում գտնվող իրեն պատկանող penthouse-ը։
Penthouse-ը գտնվում է Tribeca կոմպլեկսում, որտեղ ապրում են կինոյի ու երաժշտության մի շարք աստղեր ի դեմս Ջասթին Թիմբերլեյկի, Ջեսիկա Բիլի, Բլեյկ Լայվլի և Ռայան Ռեյնոլդսի, Գարի Սթայլսի և ուրիշների։
Ֆորմուլա-1-ի վեցակի չեմպիոնին պատկանող penthouse-ը 2019 թվականի մարտին գնահատվել է 57 միլիոն դոլարով։ Այդ ժամանակ գնորդներ չէին գտնվել։
Հիմա արդեն penthouse-ը վաճառքի է դրվել 52 միլիոն դոլարով։