Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հայտնել է հունվար ամսվա լավագույն մարզչի անունը:
Մրցանակը բաժին է հասել «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպին: Քվեարկության արդյունքներով նա առաջ է անցել Խոսեպ Գվարդիոլայից («Մանչեսթեր Սիթի»), Ռալֆ Հազենհութլից («Սաութհեմփթոն») և Նայջել Փիրսոնից (Ուոթֆորդ):
Կլոպի համար Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում սա հինգերորդ մրցանակ է: Այսպիսով, նա գերազանցեց Գվարդիոլայի ռեկորդը, ով 2017/2018 մրցաշրջանում չորս անգամ ստացել էր այս մրցանակը։