ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը:
Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նախկին խաղացանկը փոփոխվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի՝ մարտի 24-ին նախատեսված և հետաձգված Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Ըստ այդմ՝ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նոր խաղացանկն ունի հետևյալ տեսքը՝
Հունիսի 4 — Հայաստան — Իռլանդիա
Հունիսի 8 — Շոտլանդիա — Հայաստան
Հունիսի 11 — Ուկրաինա — Հայաստան
Հունիսի 14 — Հայաստան — Շոտլանդիա
Սեպտեմբերի 24 — Հայաստան — Ուկրաինա
Սեպտեմբերի 27 — Իռլանդիա — Հայաստան
ՀՖՖ-ն հայտնում է, որ հանդիպումների անցկացման կոնկրետ վայրերը և մեկնարկի ժամերը կհաստատվեն ավելի ուշ։