Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ ՉԼ-ի ավարտված դիմակայության մասին, հայտնում է իսպանական As-ը:
Երկու խաղերի արդյունքով «Աթլետիկոն» զիջեց կիսաեզրափակչի ուղեգիրը «Սիթիին»Լ
«Մեր թիմը շատ ջանք գործադրեց, հիանալի հանդիպում էր, մենք ավելիին էինք արժանի։ Մենք հիասթափված ենք. ամեն ինչ արեցինք գոլ խփելու և հաղթելու համար։
Առաջին խաղում մրցակիցն ավելի լավն էր, իսկ երկրորդ խաղում մենք արդեն ավելի լավ տեսք ունեինք։ Եթե երկու խաղերն իրար հետ վերցնենք, մենք ավելի լավ հնարավորություն ունեինք: Սակայն սա, բավարար չէր կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու համար:
Մեր հանդերձարանում միայն հիասթափություն կա, քանի որ չհասանք կիսաեզրափակիչ, բայց ոչ ոք չի կարող որևէ մեկին մեղադրել։ Բոլորը տվեցին ամեն ինչ։ Բախտը չբավականացրեց գոլ խփելու համար»,- ասել է Օբլակը։