«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը խոսել է ՉԼ 1/4 եզրափակչի պատասխան խաղի (3-2) և ընդհանուր դիմակայության արդյունքում իր թիմի դուրս մնալու մասին։
«Դրական կողմն այն է, որ մենք չհանձնվեցինք։ Քիչ թիմեր կարող են գալ այստեղ ու առավելություն ունենալ «Ռեալի» հետ խաղում, ինչպես մենք արեցինք։ Բայց մեծ «բայց» կա նրանում, որ երկու խաղերում էլ մենք կոպիտ սխալներ թույլ տվեցինք։ «Ռեալի» հետ խաղում պատժվում ես դրանց համար։
Մենք մոտ էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն։ Կարծում եմ՝ մենք առավելություն ունեինք ու խաղով գերազանցեցինք նրանց, նրանցից արագ էինք, բայց արդյունքում ամենաքիչը մեզ չհերիքեց։
Մենք 3 գոլ խփեցինք, կարծում եմ՝ քչերը կարող են գալ այստեղ ու անել դա։ Իմ կարծիքով՝ մենք գերազանցեցինք նրանց խաղով, վազքով, ֆանտաստիկ խաղ անցկացրեցինք, ու եթե նայենք երկու խաղերին, թվում է՝ պիտի հաղթեինք։
Չեմպիոնների լիգան բարդ մրցաշար է, որովհետև խաղում ես Եվրոպայի լավագույն թիմերի դեմ, ու եթե փոքր սխալներ ես թույլ տալիս, քեզ պատժում են դրա համար։ Երկու խաղում մենք չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք, չափազանց շատ անհատական սխալներ, որոնք թույլ տվեցին «Ռեալին» առաջ անցնել, ու, իհարկե, պետք է նշել Մոդրիչի ու Բենզեմայի հետ նրանց խաղի մակարդակը։
Կարծում եմ՝ խաղից առաջ ոչ-ոք չէր մտածում, որ մենք 3-0 հաշվով առաջ կլինենք, բայց հետո խոսեց Մոդրիչի ու Բենզեմայի անհատական բարձր կարգը։ Նրանք ֆանտասիկ թիմ ունեն»,- Ռյուդիգերի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի կայքը։