Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը շնորհավորել է նախկին թիմակից Սերխիո Ռամոսին Իսպանիայի ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով ռեկորդի առթիվ: Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Ռամոսը 168-րդ խաղն անցկացրեց «կարմիր ֆուրիայի» կազմում: Պաշտպանն այդ ցուցանիշով բարձրացավ «մաքուր» առաջին հորիզոնական՝ շրջանցելով «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասին:
«Ընկերս, սա անհավանական պահ է քեզ համար: Պարզապես ուզում էի հաղորդագրություն ուղարկել քեզ, քանի որ դու 168-րդ խաղն անցկացրիր քո երկրի համար: Դու պետք է հպարտանաս: Անհավանական է՝ շրջանցել Իկերին: Ես շատ ուրախ եմ քեզ ու ընտանիքիդ համար: Շնորհավորում եմ, ընկերս, համբուրում եմ»,- ասել է Բեքհեմը «Ինստագրամի» իր էջում հրապարակված տեսանյութում:
Ռամոսն Իսպանիայի հավաքականում հանդես է գալիս 2005 թվականից: Այս ժամանակահատվածում նա երկու անգամ դարձել է Եվրոպայի ու մեկ անգամ՝ Աշխարհի չեմպիոն: