Լիգա 1-ի 30-րդ տուրում ՊՍԺ-ն 5-1 հաշվով հաղթեց «Լորյանին»։
Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձան Նեյմարը և Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լիոնել Մեսսին։ Հյուրերի միակ գոլը խփեց Տերեմաս Մոֆֆին։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները վաստակեցին 68 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Լորյանը» 28 միավորով 16-րդ տեղում է։
























































