«Էվերթոնը» մտադիր է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել Ալանից:
Ակումբի ղեկավարությունը գոհ չէ բրազիլացու խաղից։ Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ խաղացողը կարող է հեռանալ թիմից այս ամառ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո։
Ալանը Էվերթոնին միացել է 2020 թվականի սեպտեմբերին։ Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում նա անցկացրել է 23 հանդիպում, որոնցում կատարել է երկու գոլային փոխանցում։