Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրի «Սենտ Էտյեն»-«Մարսել» հանդիպումը շաբաթ օրվանից հետաձգվել է կիրակի` առատ ձյան պատճառով։
Այս մասին հայտնում է Լիգա 1-ի մամուլի ծառայությունը։
Նման որոշում է կայացրել Լիգա 1-ի ղեկավարությունը՝ երկու ակումբների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Մարսելը» պայքարում է Ֆրանսիայի առաջնությունում ամենաբարձր տեղերի համար։ «Սենտ Էտյենը» պայքարում է տեղը պահպանելու համար առաջնությունում։
























































