Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Հայ հրաձիգները թիմային հաշվարկով առաջին հորիզոնականն են զբաղեցրել:
Հայաստանի հավաքական թիմը հանդես է եկել 12-հոգանոց կազմով: Նրանց ուղեկցել է Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը և ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: