Մարտի 20-29-ը Նորվեգիայի Համար քաղաքում տեղի է ունենում Գնդակային հրաձգությաքն Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը հավաքական թիմը հանդես եկավ 12 հոգանոց մարզիկների կազմով: Նրանց ուղեկցեց Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի երկրորդ մարզիչ՝ Անդրանիկ Այվազյանը և ՀՀՖ գլխավոր քարտուղար՝ Արեգ Սարիբեկյանը:
Մարզիկների առաջին խումբը մարտի 10-20-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացրեց ուսումնամարզական հավաք, ովքեր ուսումնամարզական հավաքից անմիջապես հետո մեկնեցին Եվրոպայի առաջնությանը:
Եվրոպայի առաջնությունից մարզիկները նվաճեցին 9 մեդալ: Գերազանց արդյունք ցույց տվեց 2021 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցած, օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի՝ Էլմիրա Կարապետյանը/անձնական մարզիչ՝ Արմեն Ավագյան/, ով խոցելով 573 միավոր, ընդամենը 1 միավոր չբավարարացնելով եզրափակիչ փուլին գրավեց 9-րդ հորիզոնականը:
Հաջորդ օրը Էլմիրա Կարապետյանն օդամղիչ ատրճանակ, 10մ, 30+30 կրարոց թիմային միքս վարժությունում /1 տղա+1 աղջիկ/, խոցել է 290 միավոր՝ կրկին ցույց տալով գերազանց արդյունք:
Ստորև ներկայացված են մասնակիցների արդյունքները և գրաված տեղերը.
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց
Տղամարդիկ /մեծահասակ/
Հրաչ Բաբայան 621,3 միավոր, 44-րդ տեղ
Տղաներ/երիտասարդ/
Վրեժ Թորոսյան 619,9 միավոր, 19-րդ տեղ
Հայկ Բաբայան 609,6 միավոր, 43-րդ տեղ
Գագիկ Նիկողոսյան 597,6 միավոր, 48-րդ տեղ
Աղջիկներ/երիտասարդ/
Ալլա Պողոսյան 619,0 միավոր, 43-րդ տեղ
Միլենա Պողոսյան 613,1 միավոր, 56-րդ տեղ
30+30+30 կրակոց, թիմային վարժություն/3 տղա/
Վրեժ Թորոսյան/ 309,0/
Հայկ Բաբայան/304,9/
Գագիկ Նիկողոսյան /301,1/
18-րդ տեղ
30+30 կրակոց, թիմային միքս վարժություն/1 տղա+1 աղջիկ/
Հայկ Բաբայան /306,0 /
Ալլա Պողոսյան /310,0/
24-րդ տեղ
Վրեժ Թորոսյան /308,6/
Միլենա Պողոսյան /308,6/
22-րդ տեղ
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց
Տղամարդիկ /մեծահասակ/
Նորայր Առաքելյան 571 միավոր, 32-րդ տեղ
Կանայք /մեծահասակ/
Էլմիրա Կարապետյան,573միավոր,9րդ տեղ
30+30 կրակոց, թիմային միքս վարժություն/1 տղամարդ+1 կին/
Նորայր Առաքելյան /278 միավոր/
Էլմիրա Կարապետյան /290 միավոր/18-րդ
10մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց
Տղամարդիկ /մեծահասակ/
Հովհաննես Մարգարյան 566միավոր,6րդ տեղ
Կանայք /մեծահասակ/
Լիլիթ Մկրտչյան 561 միավոր,1-ին տեղ
Արուսյակ Գրիգորյան 557 միավոր,2-րդ տեղ
Տղաներ/երիտասարդ/
Գոռ Խաչատրյան 571 միավոր, 1-ին տեղ
Աղջիկներ/երիտասարդ/
Գոհար Հարությունյան 556 միավոր,1-ին տեղ
խառը վազք, 20+20 կրակոց
Տղամարդիկ /մեծահասակ/
Հովհաննես Մարգարյան 373միավոր,6րդ տեղ
Կանայք /մեծահասակ/
Լիլիթ Մկրտչյան 373 միավոր, 1-ին տեղ
Արուսյակ Գրիգորյան 370 միավոր,2-րդ տեղ
Տղաներ/երիտասարդ/
Գոռ Խաչատրյան 383 միավոր, 1-ին տեղ
Աղջիկներ/երիտասարդ/
Գոհար Հարությունյան 378 միավոր,1-ին տեղ