Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 14 մարզիկով վաղվանից ուսումնամարզական հավաք կանցկացնի Օլիմպավանում՝ գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ:
Ծանրորդները մարտի 4-ից 20-ը ուսումնամարզական հավաք անցկացրին Աբովյանում:
Նրանք մայիսի 25-ից հունիսի 5-ը Տիրանայում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը:
Առաջիկա մրցումներին նախապատրաստվում են նաև մեր երկրի կանանց և եիտասարդական թիմերի ծանրորդները: Նրանց հավաքը կսկսվի Ծաղկաձորում ՝ մարտի 23 –ին: