Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս մրցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ տարել։ «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղի միակ գնդակն առաջին կեսի վերջնամասում հեղինակել է մադրիդյան թիմի ֆուտբոլիստ Ռենան Լոդին՝ 41-րդ րոպեին գրավելով տանտերերի դարպասը։
Հանդիպման եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն «հարձակման» է ենթարկվել ՄՅՈՒ-ի երկրպագուների կողմից։ Վերջիններս նրա վրա տարատեսակ իրեր են սկսել նետել։

Թիմերի միջև կայացած առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, այդպիսով «Ատլետիկոն» երկու խաղերի արդյունքում 2-1 հաշվով հաղթանակ է տարել և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ ՄՅՈՒ-ն ավարտել է ելույթները մրցաշարում։
























































