«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը վերադարձել է թիմի հետ մարզումներին ՈՒԵՖԱ-ի 2021/2022 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան խաղից առաջ, հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։
Պորտուգալացին մասնակցել է այսօր՝ մարտի 14-ին, կայացած թիմի մարզմանը։ Նախկինում Ֆերնանդեշը բաց էր թողել Անգլիայի Պրեմիեր լիգայի «Տոտենհեմի» հետ հանդիպումը (3:2), որը կայացել էր մարտի 12-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Իսպանիայում կայացած ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Ատլետիկո»-«Մանչեսթեր Յունայթեդ» առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Պատասխան խաղը կկայանա վաղը՝ մարտի 15-ին։