ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, ով այսօր դառնում է 28 տարեկան, հարցազրույց է տվել ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքին: Նա խոսել է նաև «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի մասին․
«Լեոյի հետ խաղալը յուրօրինակ փորձ էր, և մենք դարձանք ընկերներ: Եթե հաշվի առնեք այն խաղացողներին, որոնց ես գործի մեջ եմ տեսել, կարող եմ ասել, որ Մեսսին լավագույնն է ֆուտբոլիպատմության մեջ»,- ասել է Նեյմարը:
Նշենք, որ լրագրողների հետ շփման ընթացքում Նեյմարը կիսվել էր նաև իր կարծիքով Կիլիան Մբապեի մասին: