ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է իր թիմակիցի՝ հարձակվող Կիլիան Մբապեի մասին․
«Կիլիանը ֆենոմեն է: Նա ներուժ ունի դառնալու պատմության լավագույն խաղացողներից մեկը: Նրա թիմակից լինելը մեծ պատիվ է: Մենք իրար շատ լավ հասկանում ենք խաղադաշտում և դրանից դուրս: Ես սիրում եմ նրան»,- մեջբերում է Նեյմարին ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: