Ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հոգեկան առողջության մասին իր կարծիքով։
«Վերջին հարցազրույցների ժամանակ Նեյմարը հաճախ էր խոսում իր առողջության, ճնշման մասին, ուստի իմ առաջին միտքը հետևյալն էր. «Նա լա՞վ է»:
Նրա աչքերում կայծ չկա, ֆուտբոլից հաճույք չի ստանում։ Նա խոսում է, բայց դուք լսո՞ւմ եք նրան:
Նա օգնություն է խնդրում, ինչ-որ բան է կատարվում նրա գլխում», — մեջբերում է Անրիին L’Equipe-ը:
























































