Լա Լիգայի 27-րդ տուրում «Կադիսը» 2-0 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին»։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Ռուբեն Ալկարասը և Ուսամա Իդրիսին։ Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը։
Այսպիսով, «Կադիսը» վաստակեց 24 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։ «Ռայո Վալեկանոն» 31 միավորով 13-րդ տեղում է։
























































